Դանթեական առասպել. վերլուծություն

«Դանթեական առասպել»-ը պոեմ է պատերազմի մասին, որի մասնակիցը ՝ բանաստեղծ տասնութ ամյա Եղիշե Չարենցը նկարագրում է իր հոգու եղածը, իր անտանելի ցավը, այն ինչ տեսել է, ինչ ապրումներ է ունեցել: Պոեմի առաջին գլխում երիտասարդ, տաքարյուն, կյանքով լի զինվորները անցնում էին ռազմական ճանապարհով, չիմանալով, թե ինչ է իրենց սպասում: Երկրորդ գլխից սկսվում են դաժան տեսարանները: Մեկը խելագարվում է, մյուսների աշխարահայացը կարծես փոխվում է, կյանքը տակն ու վրա է լինում, միայն քարից մարդու սիրտը կարող էր դիմանալ նման բաներ տեսնելուց: Զարմանալի է, թե Եղիշե Չարենցը ոնց է իր մեջ ուժ գտել և գրել այս պոեմը: Այս պոեմով միգուցե նա փորձել է ազատվել այն ամենից ինչ զգացել և տեսել ու պոեմի միջոցով արտահայտել ամբողջ ցավը: Նա պարզապես հաստատել է այն փաստը, որ պատերազմը չարիք է: Առաջին անգամ կարդալը բավական է, որ հասկանանք պատերազմի լրջությունը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *