GAGARIN PROJECT VISION

The aim of Gagarin Project is the sustainable development of a self-sufficient community with innovative techniques, which will contribute to the well-being, creativity, and happiness of its people. The DAR Foundation for Regional Development and Competitiveness has undertaken territorial development project in Gagarin, Geghamavan, Ddmashen, Zovaber, Tsaghkunk, Varser settlements of the Sevan community in Gegharkunik Province, Armenia.

Գագարին նախագծի նպատակն է՝ ձևավորել կայուն զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնք՝ նպաստելով բնակիչների բարեկեցությանը, ստեղծագործականությանն ու երջանկությանը։ ԴԱՐ տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր բնակավայրերի տարածքային զարգացման ծրագիր մշակելու գործընթաց:

PROJECT FUNDAMENTALS

  1. Reappraisal and establishment of the renewing identity based on deep-rooted heritage, as a result of an efficient creative education ecosystem.
  2. Formation of an exemplary ecological environment and ecologically oriented behavior.
  3. Sustainable development based on a circular economy.
  4. Development of effective infrastructure and a high-quality living environment through innovative spatial planning solutions.
  5. Ensure availability of systems necessary for establishment of socially just, healthy, and safe community.
  6. Discovery, preservation, and balanced commercialization of cultural heritage.
  7. Development of public and infrastructure smart management model at the local level.

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Արդյունավետ ստեղծագործահեն կրթական էկոհամակարգի ստեղծմամբ նորացվող ինքնության վերարժևորում և կայացում՝ հիմնված ամուր ժառանգության վրա:
  2. Բնապահպանական օրինակելի կենսամիջավայրի և վարքագծի ձևավորում:
  3. Շրջանաձև տնտեսության վրա հիմնված կայուն զարգացում:
  4. Տարածական պլանավորման նորարար լուծումների միջոցով` արդյունավետ ենթակառուցվածքների զարգացում ու որակյալ ապրելու միջավայրի ստեղծում:
  5. Սոցիալապես արդար, առողջ և անվտանգ համայնքի ձևավորման համար անհրաժեշտ համակարգերի ապահովում:
  6. Մշակութային ժառանգության բացահայտում, պահպանում և հավասարակշռված ապրանքայնացում:
  7. Տեղական մակարդակով հանրային և ենթակառուցվածքների խելացի կառավարման մոդելի ձևավորում:

MAIN DIRECTIONS

Development of the community, as provided by Gagarin Project, involves three main directions:

  1.  Establishment of a competitive education ecosystem,
  2.  Creation of a high-quality environment,
  3.  Sustainable economic development.

ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գագարին նախագծով նախանշված համայնքային զարգացման գործընթացները ենթադրում են երեք հիմնական ուղղություններ.

  1. Մրցունակ կրթական էկոհամակարգի ստեղծում,
  2. Որակյալ կենսամիջավայրի ստեղծում,
  3. Տնտեսական կայուն զարգացում:

ESTABLISHMENT OF A COMPETITIVE EDUCATION ECOSYSTEM

The competitive education ecosystem must be first aimed at formation, realization, and development of an individual’s renewing identity.By renewing identity we mean formation of an individual who reinterprets cultural heritage, which shall become the link between development and well-being and shall be based on human potential with deep respect for the environment, cultural heritage, and creative freedom.

ՄՐՑՈՒՆԱԿ ԿՐԹԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Մրցունակ կրթական էկոհամակարգն առաջին հերթին պետք է միտված լինի անհատի նորացվող ինքնության ձևավորմանը, դրսևորմանն ու զարգացմանը։Նորացվող ինքնություն ասելով, հասկանում ենք մշակութային ժառանգությունը վերաիմաստավորող անհատի ձևավորումը` ինչը պետք է դառնա զարգացման և բարեկեցության հիմնական առանցքն ու հենվի մարդկային ներուժի վրա՝ շրջակա միջավայրի, մշակութային ժառանգության և ստեղծագործական ազատության նկատմամբ խորքային հարգանքով:

CREATION OF A HIGH-QUALITY ENVIRONMENT

This implies, first of all, establishment of a socially just, healthy, safe, comfortable, and innovative environment that meets individual and collective needs of a human, ranging from its planning to creation and management.

ՈՐԱԿՅԱԼ ԿԵՆՍԱՄԻՋԱՎԱՅՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Սա նախ և առաջ ենթադրում է մարդու անհատական և խմբային կարիքները բավարարող սոցիալապես արդար, առողջ, անվտանգ, հարմարավետ և նորարար միջավայրի ձևավորում՝ դրա պլանավորումից մինչև ստեղծումն ու կառավարումը։

Within the framework of modern perception of a quality environment, implementation of the Gagarin Project will make the community one of the cleanest environments in Armenia, being aimed at:

  • reduction of air, water, soil pollution and ensuring their efficient and smart management,
  • reduction of carbon footprint and striving for its neutralization,
  • ensuring waste sorting and complete recycling and reuse,
  • restoration of forested areas and increase of green areas,
  • introduction of an integrated biodiversity management model and increase of the role of environmental services in daily lives of the population,
  • contribution to the formation of soil degradation rates, sustainable land use,
  • application of the most efficient energy saving solutions and ensure the entire volume of the energy consumed from renewable sources.

Որակյալ կենսամիջավայրի արդի ընկալումների շրջանակում համայնքը՝ Գագարին նախագծի իրականացմամբ, կդառնա Հայաստանի ամենամաքուր միջավայրերից մեկը, որում նպատակադրվելու է.

  • նվազեցնել օդի, ջրի, հողի աղտոտվածությունն ու ապահովել դրանց արդյունավետ և խելացի կառավարումը,
  • կրճատել ածխածնի ծավալն ու ձգտել դրա չեզոքացմանը,
  • ապահովել աղբի տեսակավորումը, ամբողջական վերամշակումն ու վերօգտագործումը,
  • վերականգնել անտառածածկ տարածքները և ավելացնել սաղարթապատ կանաչ տարածքները,
  • ներդնել կենսաբազմազանության ինտեգրված կառավարման մոդել և բարձրացնել բնապահպանական ծառայությունների դերը բնակչության առօրյա կյանքում,
  • նպաստել հողերի չեզոք դեգրադացիայի ցուցանիշների ձևավորմանը` կայուն հողօգտագործում,
  • էներգախնայողության հնարավոր ամենաարդյունավետ լուծումների կիրառումը, էներգիայի ողջ օգտագործվող ծավալը ապահովել վերականգնվող աղբյուրներից։

In general, Gagarin Project aims at proposing community environment and management solutions that can serve as a model for territorial development in Armenia. Gagarin Project will contribute to making the community an attractive and predictable partner for the state, investors, and other beneficiaries owing to its inclusiveness, balanced strategy, and in-depth research-based database.

Ընդհանուր առմամբ Գագարին նախագիծը համայնքային միջավայրի և կառավարման այնպիսի լուծումներ է առաջարկում, որոնք կարող են դառնալ մոդելային Հայաստանում տարածքային զարգացման համար։ Գագարին նախագիծը կնպաստի համայնքի, իբրև պետության, ներդրողների և այլ շահառուների համար գրավիչ ու կանխատեսելի գործընկերոջ կայացմանը՝ շնորհիվ նախագծի ներառականության, հավասարակշռված ռազմավարության ու խորը հետազոտությունների հիման վրա խարսխված տեղեկատվական շտեմարանների։