Թեմա 3. ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ

  1. Որո՞նք են հաջողության 3 գործիքները։ — Հաջողության 3 գործիքները՝ տեսլականը, նպատակը և ռազմավարությունը՝ ըստ հաջորդականության։ Այսերեք գործիքների գրագետ կիրառման դեպքում ապահովվում է գործարարի երկարատևհաջողությունը։
  2. Ի՞նչ է տեսլականը, և ինչո՞ւ է այն անհրաժեշտ գործարարին։ — Տեսլականը N տարի հետո Ձեր կազմակերպության նկարագրությունն է։ Տեսլականի ձևակերպումը թույլ է տալիս գործարարներին հասկանալ, թե ինչ են իրենք ակնկալում բիզնեսից, ինչպիսին են տեսնում այն ապագայում:
  3. Ի՞նչ է նպատակը. ներկայացնել նպատակի սահմանման 5 չափորոշիչները։ — Նպատակն այն վերջնական ցանկալի արդյունքն է, ինչի իրագործմանը ձգտում է գործարարը: Նպատակները սահմանելիս գործարարը պետք է հետևի, որ դրանք լինեն՝ հստակ, չափելի, հասանելի, իրատեսական, ժամանակի մեջ սահմանափակ:
  4. Ի՞նչ է ռազմավարությունը, ինչո՞ւ է այն անհրաժեշտ գործարարին։ — Ռազմավարությունը նպտակներին հասնելու գործընթացն է: Ռազմավարություն բառն առաջացել է հունարեն strategos բառից, որը թարգմանաբար նշանակում է մարտ վարելու արվեստ, և ունի զինվորական ծագում:
  5. Ո՞րն է Ադաիրի 3 շրջանների մոդելը, ո՞ւմ համար է այն կիրառելի։ — Այս պարզ և գործնականում շատ կիրառելի մոդելը կազմված է 3 փոխկապակցված էլեմենտներից. խնդիր, խումբ (թիմ),անհատ (անձ)։ Ըստ Ադաիրի հայեցակարգի՝ խնդիրների, խմբի և անհատի պահանջմունքները հանդիսանում են լիդերության հիմքը, քանի որ մարդիկ ակնկալում են, որ լիդերները կօգնեն իրենց լուծել ընդհանուր խնդիրները, կուժեղացնեն փոխկապակցությունը միմյանց միջև, կարձագանքեն իրենց անհատական պահանջմունքներին։
  6. Ո՞րն է Ադաիրի 50:50 կանոնը։ — Մոտիվացիայի 50%-ը բխում է մարդուց, իսկ 50%-ը՝ միջավայրից, հատկապես լիդերից: Ադաիրի կարծիքով՝ մարկանց ուղղորդում են մի շարք գործոններ: Օրինակ՝ նա չի մոռանում բլիթի և մտրակի քաղաքականությունը, բայց դիտարկում է այն որպես բազմաթիվ գործոններից մեկը, որոնք որոշում են մարդկանց վարքը: Մոտիվացիայի ազդակ է նաև այն, թե ինչ ակնկալիքներ ունի անհատը: Աշխատանքի պայմանները, անհատի նկատմամբ վերաբերմունքը և նրա վախերը անդրադառնում են մոտիվացիայի աստիճանի վրա: