Զբոսաշրջության ոլորտի ուսումնասիրություն

«Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծ:

Թեմա
Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն:
Աշխատանքային ընթացք: Ուսումնասիրե՛ք Ձեզ հետաքրքրող մասնագիտական ոլորտը, գրեք նկարագրական- վերլուծական նյութ, որը իր մեջ կներառի ստորև նշված կետերը: Նախագծի արդյունքնները հրապարակեք բլոգի համապատասխան բաժնում:

  • Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը, ի՞նչն է ինձ մոտիվացրել:
  • Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:
  • Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք (էլեկտրոնային ցանկը պետք է կազմված լինի 7 և ավելի գործող գործակալությունների էլեկտրոնային հղումներից):
  • Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:
  • Տվյալ մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում: Վճարվող աշխատավարձի չափը (առավելագույն և նվազագույն):
  • Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:
  • Ձեր նախընտրած ոլորտի որևէ մասնագետի հետ անցկացրեք հարցազրույց, տեսագրեք, ձայնագրեք և արդյունքները հրապարակեք:
  • Նշեք, թե ինչ աղբյուրներից եք օգտվել նախագիծը իրականացնելիս:

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ավելի մանրամասն ուսումնասիրելու մասնագիտական ոլորտը, նրա առավելություններն ու թերությունները: Կատարած աշխատանքը օգտակար է նաև այլ սովորողների համար՝ մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից:

1. Իմ նախընտրած մասնագիտությունն է Զբոսաշրջություն օտար լեզուների խորացված իմացությամբ։ Ընդհանուր առմամբ շատ եմ սիրում ճամփորդել, հատկապես ընտանիքիս հետ։ Սիրում եմ ժամանակ անցկացնել բնության գրկում, այդ ժամանակ ավելի ազատ ես, ինքդ քո հետ, քո մտքերով։ Չնայած նրան, որ վախենում եմ բարձրութունից, ավելի շատ սիրում եմ ճամփորդել բարձրադիր վայրերում, քանի որ սիրում եմ վախերս հաղթահարել և ադրենալին ստանալ։ Մասնագիտությունս հենց իմ ցանկությամբ եմ ընտրել, ծնողներս միայն կողմ էին, քանի որ հարգում են իմ նախասիրությունները, գիտեն ճամփորդելու և օտար լեզուների հանդեպ իմ մեծ սերը։ Լեզուներից ուսումնասիրում եմ անգլերեն, իսպաներեն, ռուսերենը չեմ դժվարանում, կարողանում եմ ազատ հաղորդակցվել։ Այս բաժնում սովորելը լավ հնարավորութուն է ավելի լավ և խորը ուսումնասիրելու օտար լեզուները, ծանոթանալու այլ ժողովուրդների կյանքին, մշակույթին, և առաջին հերթին մեր երկրի պատմությանը։ Սակայն դեռ չեմ որոշել, ինչ մասնագիտությամբ կշարունակեմ։

2. Ռուսաստանի զբոսաշրջության միջազգային ակադեմիայի «Հարություն» զբոսաշրջության ինստիտուտ (մասնաճյուղ)․ Այստեղ նաև առկա է ստաժավորում արտասահմանում է աշխատանքային վիզայի ստացմամբ։

Ինստիտուտի գործունեություն․ — Մասնագիտական կրթություն զբոսաշրջության ոլորտում, այդ թվում՝ բարձրագույն կրթության հիմքի վրա։

Российско-армянский университет (Զբոսաշրջության և ծառայությունների վարչություններ)

Մշտապես գործող գիտական սեմինարներ. 

  • «Զբոսաշրջության ոլորտի պետական կարգավորում» 
  • «Զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականություն»
  • «Հյուրընկալության ոլորտում ծառայությունների որակի կառավարում» 

Գիտական գործունեություն․ Ամբիոնի հիմնական գիտական ուղղությունները 

  • ներկա փուլում զբոսաշրջության ոլորտի զարգացման արդիական խնդիրները. 
  • զբոսաշրջային բիզնեսի զարգացման նորարարական ուղղություններ; 
  • ՀՀ -ում հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսի վիճակն ու զարգացման հեռանկարները:

3. 1. «ԳԼՈԲՈՒՍ ՏՈՒՌՍ» ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

2. «ՋՈԵԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

3. «ԼՈԿԱ» ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

4. «ՍՊԻՆՆԱԿԵՐ ԳՐՈՒՊ» ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

5. «ԱԽԹԱՄԱՐ ՏՈՒՐ» ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

6. «ԱՐԵՆԻ ՏՈՒՐ»

7. «ՎԻԶԱ ԿՈՆԿՈՐԴ ԳՐՈՒՊ»

8. «ՍՊՈՒՏՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

9. «ԲԵԼԱՎԻԱՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

10. «ԱՏԼԱՆՏԻՍ ՏՈՒՐ» ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

4. Այս ոլորտի հայտնի կազմակերպություններ՝

«One Way Tour»,

«Great Tours»,

«Best Tour»,

«International Tour Company»,

«Time To Travel»,

«Exotic Tours LLC»,

«Kilikia Tour»

6. Աշխատանքի քանակից է կախված զբոսավարի աշխատավարձը, քանի որ այն օրավարձով է։ Տուր-մենեջերի նվազագույն աշխատավարձը 120.000-ն է, իսկ առավելագույնը՝ 250.000։ Իսկ զբոսավարի միջին ամսական աշխատավարձը 200.000 է։

7.

Ինչպե՞ս և ինչու՞ եք որոշել զբաղվել հենց այս մասնագիտությամբ։
Ո՞րն է եղել Ձեր մոտիվացիայի աղբյուրը:
Որքա՞ն ժամանակ եք զբաղվում այս մասնագիտությամբ:
Ի՞նչ ձեռքբերումների եք հասել այս ոլորտում:
Ի՞նչ կցանկանաք փոխել Ձեր մասնագիտության մեջ:
Ձեր կարծիքով Հայաստանում տուրիզմի ո՞ր ճյուղն է առավել զարգացած:
Ի՞նչ խորհուրդ կտայիք այս ոլորտի սկսնակ մասնագետին:

8. Աղբյուրներ՝

ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զբոսաշրջություն և հյուրանոցային բիզնես արտասահմանում. Հյուրանոցային և ռեստորանային բիզնես. ինչ վերցնել և ուսումնական հաստատությունների ցանկ

ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

https://www.facebook.com/positivedaytour/posts/1438277099907533/

Եզրակացություն

Այս նախագիծը լավ հնարավորություն է ավելի հստակ կողմնորոշվելու, թե, որ մասնագիտությունն է մեզ ավելի հոգեհարազատ, թե, որ ոլորտում ենք մենք մեզ լավ զգում, որտեղ կցանկանայինք ուսումը հետագայում շարունակել։ Նախագիծը հնարավորություն է տալիս մեր նախընտրած մասնագիտությանը ավելի մոտենալ, ավելի լավ ճանաչել, ուսումնասիրել և ավելի հստակ որոշում կայացնել։ Ես դեռ չեմ կողմնորոշվել, թե, որ ուղղությամբ, որ ոլորտով կցանկանայի շարունակել։ Սակայն որոշ չափով ուսումնասիրեցի Զբոսաշրջության ոլորտը, նախագիծ կատարելիս, ծանոթացա Զբոսաշրջության հայտնի կազմակերպություններին և ծառայություններին։ Ինձ դեռ ժամանակ է պետք որոշում կայացնելու, որովհետև դեռ չեմ գտել այնպիսի մասնագիտություն, որը ինձ հոգեհարազատ է։ Սակայն իմ կարծիքով մասնագիտությունն է մարդուն գտնում։

Ժամանակահատված՝ 01,11,2022- 30,11,2022
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի

Անձնական արխիվից

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *